Allboxing-ը տեղեկացնում է, որ կիսածանր քաշային կարգում Strikeforce-ի նախկին չեմպիոն Գեղարդ Մուսասին կմենամարտի Մյաք Կայլի հետ: Մրցավեճը տեղի կունենա Strikeforce – Tate vs. Rousey շոուի շրջանակներում, որը կկայանա մարտի 3-ին: Այդ տեղեկատվությունը հաստատել է նաև Կայլը` այդ մասին գրելով Twitter-ի իր էջում:
Երբ հայտնի դարձավ, որ կիսածանր քաշային կարգում Strikeforce-ի չեմպիոն Մոհամմեդ Լավալն օգտագործել է արգելված խթանիչներ, տիտղոսը համարվեց թափուր, և նոր չեմպիոնի անունը հայտնի կդառնա Մուսասի – Կայլ մենամարտի արդյունքում: Մարզիկները ցանկանում են հանդիպել մեծ մարզադահլիճում և մարզասերներին խոստանում են հետաքրքիր մրցավեճ: