Այսօր ոսկու գները միջազգային շուկայում շեշտակի աճել են: Փետրվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում ժամը 14:00-ի դրությամբ աճել է 0,6%-ով` կազմելով 1392 $/տր. ունցիա: 6 հիմնական արտարժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի գինը նվազել է 0,53%` հասնելով 79,94 կետի: Դոլարի անկումը կապվում է անշարժ գույքի շուկայից ստացվող լուրերի հետ, համաձայն որոնց, հավանական է, որ անշարժ գույքի S&P/Case-Shiller ինդեքս սկսած 2010թ.անկում ապրի առաջին անգամ:
Տարվա սկզբից ոսկու գներն աճել են 26%-ով:
Տվյալները՝ Boolmberg-ից: