Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

2011-ին մամուլի հանդեպ բռնաճնշումները նվազագույնի են հասել. Հ. Ավետիքյան

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցը, ուր նշվում է հայաստանյան մամուլի՝ 2010 թվականի համեմատ 2011-ին զգալի թռիչք արձանագրելու մասին, մեծ գոհունակություն է պատճառում «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանին: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Դրական տեղաշարժը ոգևորում է՝ հատկապես համեմատած մեր հարևանների հետ: Այն, որ Կովկասում Հայաստանն առաջատար է, արդեն իսկ շատ լավ ցուցանիշ է: Բայց չմոռանանք մի բան. նման միջազգային կազմակերպությունները սևեռուն ուշադրություն դարձնում են երևույթների բացասական կողմերին: Այս պարագայում, իրոք, Հայաստանում 2011 թվականին մամուլի և լրագրողների հանդեպ բռնաճնշումները նվազագույնի են հասել, ինչն էլ զեկույցում արձանագրվել է որպես դրական երևույթ»,- ասաց Հակոբ Ավետիքյանը:

Դիտարկմանը, որ զեկույցն արձանագրում է, որ Հայաստանի ԶԼՄ-ները շարունակում են մնալ դատական հետապնդումների ճնշման տակ, իսկ օրենքով պահանջվող փոխհատուցման չափերը մտահոգիչ են՝ «Ազգ»-ի խմբագիրը պատասխանեց. «Լրատվամիջոցների դեմ դատական գործեր կան յուրաքանչյուր երկրում: Հարաբերությունները դատարանում պարզաբանել փորձելը հաստատ ավելի քաղաքակիրթ է: Այլ բան են մամուլի հանդեպ կիրառվող անհամաչափ տուգանքները, որոնց շուրջ համաձայնության գալը դատարաններում երևի թե ավելի հեշտ է»:

Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցը բացասական միտումների նվազման գնահատականն է: «Իսկ ահա պրոֆեսիոնալիզմի առումով դեռ ոչնչի չենք հասել, եթե, իհարկե ոչ՝ նահանջել ենք»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության` 2010թ. համեմատ Հայաստանը զգալի թռիչք է արձանագրել` 101-րդ տեղից հասնելով 77-րդ տեղ: Մամուլի ազատությանը վերաբերող զեկույցը, այդուհանդերձ, արձանագրում է նաև հետևյալը. «Հայաստանի դիրքերի 24 հորիզոնականով բարելավումը թվում է, թե նշանակալի առաջընթաց է, սակայն Հայաստանը փաստացի վերադարձել է այնտեղ, որտեղ գտնվում էր 2008թ. վիճելի ընտրություններից առաջ: ԶԼՄ-երը շարունակում են մնալ դատական հետապնդումների ճնշման տակ, օրենքով պահանջվող փոխհատուցման չափերը մտահոգիչ են»: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` հայկական ԶԼՄ-երում վիճակը կայունացել է 2008-ից հետո, սակայն դատական գործերն ու հետապնդումները շարունակում են միջամտության էական գործոն հանդիսանալ անկախ լրատվամիջոցների դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում