Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, ամփոփելով 2010-ը, նշել է, որ թուրքահայության կյանքում օրակարգային բազմակողմանի, բազմաշերտ հարցերով ծանրաբեռնված տարի էր: Նրա խոսքերով` համայնքն իր ներքին կյանքում տրոհումներ ունեցավ, մասնավորապես պատրիարքական աթոռի թափուր լինելու պարագայում: «Մենք ցավում ենք, որ 2010-ի ընթացքում այս խնդրի կարգավորման ուղղությամբ շոշափելի լուծում չեղավ, մենք այդպիսի հնարավորություն չունեցանք»,- ասել է Արա Գոչունյանը: Բացի այդ, ըստ նրա` Թուրքայի հայությունը ցավով վկայեց, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բնականոնացման գործընթացի մեջ որևէ առաջընթաց չնկատվեց, սակայն նշեց, որ անհամբերությամբ են սպասում խնդրի կարգավորմանը: Նա նաև նշեց, որ որոշ մարդկային կորուստներ ունեցան, ավեստագետներ մահացան, բայց համահայական, մշակութային և այլ ոլորտներում մի շարք ձեռքբերումներ եղան, որոնք նպաստեցին համայնքի ինքնության պահպանմանը: «Ընդհանուր առմամբ, եթե կշեռքի նժարի վրա դնենք ձեռքբերումները և ձախողումները, ապա հակված ենք այնպես ընկալելու, որ դրականը գերակշիռ է, և այդ գերակշիռ լինելը 2011-ի համար հուսադրում է»-, ասաց Արա Գոչունյանը` մաղթելով 2011-ին դրական և արդյունավետ մթնոլորտի ձևավորում ամբողջ աշխարհի և հայոց աշխարհի համար: Բայց, այնուամենայնիվ, ըստ նրա` Թուրքիայի հայ համայնքի կյանքում ձեռքբերումները գերակշռեցին։