Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Դատարանը երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց Կոնգրեսի ակտիվիստ երիտասարդներին

Այսօր Կենտոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երկու տարի պայմանական ազատազրկման է դատապարտել Հայ ազգային կոնգրեսի ակտիվստներ Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին: Իշխանությունները երիտասարդներին մեղադրում են, իբրև թե այս տարվա մայիսի 31-ին Ազատության հրապարակ մուտք գործելու ժամանակ խուլիգանություն են արել և նաև «հետևից» պարբերաբար բռնություն են կիրառել ոստիկանի նկատմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դավիթ Քիրամիջյանը, մեկնաբանելով դատավորի որոշումը, կարծիք հայտնեց, որ, ընդհանրապես, դատավորը կարող էր ամբողջությամբ բավարարել դատախազի պահանջը և իրենց դատապարտել երեք տարի ազատազրկման: «Բայց նա փորձեց մի քիչ «մեղմոտ» լինել՝ և՛ մի տարով պակասացնել, և՛ պայմանական տալ: Իսկ, ընդհանրապես, այդ որոշումն ինձ համար անակնկալ չէր, սպասում էի, որ դատավորը մի չհիմնավորված որոշում պետք է կայացնի»,- ասաց Քիրամիջյանը: Երիտասարդ ակտիվիստ Սարգիս Գևորգյանն էլ հավելեց. «Էլ ի՞նչ ասեմ մի պետության իրավապահ համակարգի մասին, որտեղ և՛ ոչ մի հանցանք չգործած մարդը, և՛ «Պապլավոկում» մարդ սպանած թիկնապահը կարող են նույն պատժաչափին արժանանալ»: Նույն գործով որպես վկա անցնող՝ Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էլ նշեց, որ գործն ամբողջությամբ փլվեց դատարանում, և դրա համար պաշտպան կողմի մեծ վարպետություն պետք չէր, քանի որ կային բազմաթիվ տեսագրություններ, որոնց համաձայն, հենց ոստիկանության ապօրինի գործողությունների արդյունքում, երբ արգելվում էր մի քանի անձանց, այդ թվում՝ իմ մուտքը Ազատության հրապարակ, առաջացավ քաշքշոց, և ոստիկանների բռնության զոհ դարձան բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում` Գևորգյանն ու Քիրամիջյանը: «Փորձելով քողարկել ոստիկանության հերթական ապօրինությունը` շինծու գործ հարուցվեց 18-ամյա երիտասարդների դեմ: Հատկանշական է նաև, որ վճիռը կարդացվեց արդարադատության նոր նախարարի նշանակումից հետո, ինչը ուղերձ է հասարակությանը, որ արդարություն հասնելու գործում որևէ փոփոխություն չի լինելու: Կարծում եմ` այս գործը առաջին հերթին պետք է Հրայր Թովմասյանին հետաքրքրեր, և կցանկանայի լսել նրա կարծիքն այս աղաղակող ապօրինության և մսագործ դատավորի արձակած վճռի վերաբերյալ»,- ասաց Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում