Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորմանն այսօր մարտահրավեր է ներկայացրել` ասելով, որ նրանք պետք է բացահայտեն, թե ովքեր են և ներկայացնեն իրենց պահանջները: Այս կերպ նա ձգտում է բանակցություններ սկսել խմբավորման հետ` շատ լավ գիտակցելով, որ միայն ռազմական բախումները չէ, որ կարող են դադարեցնել բռնությունները:
Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ նախագահը նաև ասել է, թե կասկած չկա, որ իսլամիստական խմբավորումը կապեր ունի Նիգերիայից դուրս այլ խմբավորումների հետ:
Ջոնաթանն ասել է, որ եթե «Բոկո Հարամ»–ը ներկայացնի իր պահանջները և ասի, թե ինչ պատճառներով է սպանում անմեղ մարդկանց և բռնություններ իրականացնում երկրում, ապա ինչ-որ հիմք կառաջանա բանակցությունների համար: