Բրազիլացի ֆուտբոլիստ Կառլոս Ալբերտոն դեկտեմբերի 27-ին կայացած բարեգործական խաղի ժամանակ իջեցրել է մրցավարի կիսավարտիքը: Այդ կերպ նա իր բողոքն է արտահայտել մրցավարի գործողություններից: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: Բրազիլական ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ բարեգործական խաղում «Զիկոյի ընկերների թիմը» 8:6 հաշվով հաղթեց «Տուլիոյի ընկերների թիմին»: Կառլոս Ալբերտոն հանդես էր գալիս «Տուլիոյի» թիմում և դարձավ երկու գոլի հեղինակ: