Դեկտեմբերի 27-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է ՌԴ-ում և համատեղության կարգով ՀՀ-ում Մալայզիայի նորանշանակ դեսպան Դաթո Զայնոլ Աբիդին Օմարին:
Ողջունելով հյուրին և շնորհավորելով նշանակման կապակցությամբ` դեսպան Եսայանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու հետագա փոխգործակցությունը:
Դեսպան Աբիդին Օմարը դիմել է դեսպան Եսայանին` Հայաստանում իր հավատարմագրերի հանձման հարցում աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Եսայանը, կարևորելով երկկողմ առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը, նշել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը: