Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Նրանք այնքան գոհ են, որ էլի են ուզում ծառայել

Այսօր ռուս-հայկական սլավոնական համալսարանի ուսումնադաստիարակչական բաժնի վարիչ Հռիփսիմե Մարգարյանը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողության հարցերով և հասարակայնության հետ կապերի գծով ռեկտորի օգնական Էմին Թորոսյանը խոսեցին 2010 թ. Երևանի մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների և մի քանի երիտասարդական կազմակերպությունների կողմից նախաձեռնած «Բանակ»` հասարակության հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի մասին: Նրանք հպարտությամբ արձանագրեցին 2010 թ. ձեռքբերումներն ու հաջողությունները. «Պաշտպանության նախարարության հետ համատեղ այս տարի մի շարք ծրագրեր իրականացվեցին։ Դրանք են «Մայր Հայաստան», «Բանակ են գնում» խորագրով միջոցառումները, այցելությունները Հայաստանի զորամասեր, այցելություն Եռաբլուր»,- ասացին բանախոսները:
Նրանք շատ տպավորված էին Արտաշատի և Լուսակերտի զորամասերից։ Էմինը, համեմատելով այսօրվա և մի քանի տարի առաջվա բանակը, նշեց, որ սիրով կծառայեր այսօրվա բանակում, քանի որ բոլոր պայմանները ստեղծված են գերազանց ծառայելու համար. «Երբ ես 97-98 թթ. ծառայում էի, երանի կտայի, որ ունենայինք այսօրվա զորանոցների նման զորանոցներ, ունենայինք համակարգված ջեռուցում, խոհանոցում ունենայինք այնպիսի սպասք, սեղան ու աթոռ, որ այդ պայմաններում ծառայեինք, իսկ այսօր հայ զինվորի համար ստեղծված են այդ բոլոր պայմանները»:
Բանախոսներն ասացին, որ այս ծրագրերի նպատակը մեկն է, որ երիտասարդները գիտակցեն՝ ինչի համար են ծառայելու, որովհետև մինչև բանակ գնալը բոլորի մոտ թյուր կարծիք կա, թե հայկական բանակում ամեն ինչ վատ է. «Պետության հանդեպ ունեցած վերաբերմունքը, հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի գիտակցումն է, որ այսօր պետք է լինի մեր երիտասարդների մեջ, ոչ թե ուղղակի՝ դե, երկու տարի է, կանցնի, կգնա»:
Այս ծրագրի շրջանակներում 2011 թ. նույնպես շատ երիտասարդներ հնարավորություն կունենան ծանոթանալ, մասնակից լինել հայ զինվորի առօրյային և ամենակարևորը` գիտակցել հայկական բանակի կարևորությունը և հայկական բանակում ծառայելու պատիվը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ պաշտպանության նախարարությունը բանակը ներկայացնում է «կատարյալ», իսկ հասարակությունը տեղեկանում է բանակում հայ զինվորների օրեցոր աճող սպանությունների մասին, Էմինը պատասխանեց, որ նման դեպքեր կան աշխարհի գրեթե բոլոր բանակներում, և մեր բանակը բացառություն չէ, և ավելացրեց, որ նախարարը լսում է բոլոր այն ծնողներին, զինվորներին, որոնք խնդիր ունեն, և պատժվում են նրանք, ովքեր հանցանք են գործում։ Ըստ նրա՝ պաշտպանության նախարարը լավագույն նախարարներից է:
Ստացվում է, որ բանակում տեղի ունեցող սպանություններին պետք է «թեթև» նայել՝ մխիթարվելով, որ մեր պաշտպանության նախարարը «պուպուշ» է և ամեն ինչ կկարգավորի, ու մեր «անթերի» բանակը ավելի կատարյալ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում