Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ խորհուրդը հաստատել է ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված միջազգային «Ծաղիկների գեղեցկությունը» հուշադրամների շարքի «Արոսենի հայաստանյան» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը: Նիստը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: