Սլովակիայի Նամեստովո քաղաքում ձյան ծանրության տակ փլվել է մարզասրահներից մեկի տանիքը, որտեղ այդ պահին մարզվում էր հոկեյի մանկական թիմը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին: Զոհերից հաջողվել է խուսափել շնորհիվ մարզիչի, որը ժամանակին դուրս է հանել երեխաներին:
Այժմ իշխանությունները հետաքննություն են անցկացնում դեպքի առնչությամբ: Տանիքի փլուզման նախնական վարկածը շենքի նախագծման ժամանակ թույլատրված սխալն է: Մարզական կենտրոնը շահագործման էր հանձնվել ընդամենը մեկ ամիս առաջ: