Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը իսպանական մամուլին տված հարցազրույցում խոստովանեց, որ խաղի ժամանակ ինքը մրցավարին մեղադրել է կողմնակալության մեջ.
«Դրվագներից մեկում ես ասացի, որ ինքը պետք է մասնակցի «Բարսելոնա»-ի տոնախմբությանը: Սակայն մենք ավելի շատ զղջում ենք չիրացրած պահերի համար: Շատ ցավալի է, երբ մրցավարը մյուս կողմ չի նայում:
Նա Դիարրային դեղին քարտ ցույց տվեց, ես դարպասային հրապարակից դուրս եկա, որպեսզի հանգստացնեմ մեր խաղացողներին: Բայց նա այդ սահմանները լքելու համար ինձ դեղին քարտ ցույց տվեց: Եթե նա ինձ իրեն օգնելու համար զգուշացնում է, ապա ամեն ինչ պարզ է: Ես հպարտանում եմ մեր թիմով»:









































