News Georgia-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտոնագրային գերատեսչությունը Վրաստանին է հանձնել 3 գինիների ապրանքանիշ, որոնք գրանցված էին ռուսական Moscow Wines and Spirits ընկերության կողմից։ Խոսքը «Խվանչքարա», «Կինձմարաուլի» և «Ծինանդալի» գինիների մասին է։ Այժմ այդ գինիների ապրանքանիշները համարվում են Վրաստանի սեփականությունը։









































