Հարավկորեական LG ընկերությունը պատրաստվում է ցուցադրել աշխարհում ամենամեծ անկյունագծով 3D հեռուսատացույցը: Ինչպես տեղեկացվում է LG-ի պաշտոնական տեղեկատվության մեջ, LZ9700 մոդելի հեռուստացույցի անկյունագիծը կազմելու է 72 դյույմ: Պաշտոնապես «եռաչափ հսկան», որը դիտելու համար հեռուստադիտողը պետք է կրի հատուկ (ծավալադիտական) ակնոցներ, կցուցադրվի 2011թ. կայանալիք CES-2011 ցուցահանդեսում:
Ինչպես նշվում է փաստաթղթում, LCD LZ9700-ը կարող է ցույց տալ 2D և 3D ֆորմատի պատկեր, ունի LED-լուսավորություն և TruMotion 400Հց տեխնոլոգիա, որը մեծացնում է եռաչափ պատկերի որակը: Այն նաև ունի հավաքման Smart Share համակարգ, որն իր մեջ ներառում է DLNA, MediaLink և USB-պորտ, ինչպես նաև մգեցման Micro Pixel Control համակարգը, որը լավացնում է լուսայնությունը:
Մոդելն ունի նաև Smart TV, որը հեռուստացույցի տիրոջը հնարավորություն է տալիս օգտվել լրացուցիչ հավելվածներից:
Հեռուստացույցի գինը կախված կլինի նրանից, թե ինչ գին կսահմանեն արտադրող և վաճառող երկրները: