Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ նախագահողի (Իռլանդիա) հատուկ ներկայացուցիչ Փեդրեյք Մերֆին այսօր ժամանում է Ադրբեջան: Այս մասին հայտնում է դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մերֆին հունվարի 26-27-ին մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի ԱԳՆ-ում, պաշտպանության նախարարությունում: Նրա այցը կրում է ծանոցողական բնույթ: Մերֆին Ադրբեջան է ժամանում Հայաստանից:










































