Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Պարսից ծոցի տարածաշրջան է ուղարկելու նոր ավիակրային հարվածային խմբավորում: Վերջինս գլխավորելու է Enterprise ավիակիրը:
Ներկայումս այդ խմբավորումը գտնվում է Վիրջինիա նահանգում՝ Նորֆոլկում: Նրա կազմում են ներառվել նաև 1 հրթիռակիր հածանավ և 3 հրթիռակիր էսկադրոնային ականակիր: Այդ խմբավորումը Պարսից ծոցի տարածաշրջանում կհայտնվի մարտին: