Չինաստանի և Ճապոնիայի մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Չինաստանը դարձել է 2011 թվականի աշխարհում ածխի խոշորագույն ներմուծողը` առաջ անցնելով Ճապոնիայից:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Չինաստանը ածխի ներմուծումը ավելացրել է 10.8 տոկոսով` մինչև 182.4 միլիոն տոննա, իսկ Ճապոնիան նվազեցրել է այն 5.1 տոկոսով` մինչև 175.2 միլիոն տոննա:
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Ճապոնիան աշխարհոմ ածխի խոշորագույն ներմուծողն է 1975 թվականից ի վեր:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ Չինաստանում ածխի ներմուծման աճը ներքին արտադրության բարձրացման հետ կապված դանդաղելու է 2012 թվականին:
Էներգետիկայի ոլորտում տնտեսագիտության ինստիտուտի (IEEJ) աշխատակիցները կանխատեսում են, որ Ճապոնիայում ֆինանսական տարում, որն ավարտվելու է մարտի 31-ին, էներգետիկ ածխի օգտագործումը նվազելու է 0,2 տոկոսով:
IEEJ-ի հաշվարկներով, եթե Ճապոնիայի միջուկային ռեակտորները իրենց աշխատանքները չվերականգնեն, էներգետիկ ածխի կիրառումը 2012-2013 թվականներին աճելու է 8,3 տոկոսով, իսկ եթե նրանց աշխատանքները վերսկսվեն ամռանը, ապա օգտագործումը նվազելու է 7,2 տոկոսով: