Հունվարի 25-ին` ժամը 13.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել 56-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը` ժամը 13.30-ին, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 300.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: