Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սև ծովի «շղթայումը» կօգնի Հայաստանին

Ինչպես հայտնում է ռուսական Независимая газета թերթը, երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է «Սև ծովի շուրջ ավտոմայրուղու կառուցման համակարգման մասին հուշագրի վավերացման մասին» օրենքը: Այս մայրուղին կունենա 7 հազար կմ երկարություն և իրար կմիացնի մերձսևծովյան երկրները, ինչն էլ կխթանի տնտեսական և զբոսաշրջային կապերը: Այս շինարարության բյուջեն դեռ սահմանված չէ, սակայն փորձագետները կարծում են, որ ծրագիրը կիրագործվի, և հնարավոր կլինի շրջանցել Վրաստանի վերապահումները: Այս հուշագիրը ստորագրվել է 2007 թ. ապրիլին Բելգարդում Սևծովյան համագործակցության խորհրդի անդամ երկրների կողմից: Այս փաստաթղթի ստորագրման համար պատճառ են հանդիսացել այն բազմաթիվ դժվարությունները, որոնք առաջանում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ: Հուշագրով նախատեսվում է միմյանց կապել Ստամբուլը, Սամսունը, Տրապիզոնը (Թուրքիա), Բաթումը, Փոթին (Վրաստան), Նովոռոսիյսկը, Դոնի Ռոստովը, Տագանրոգը (Ռուսասան), Մարիուպոլը, Մելիտոպոլը, Օդեսան (Ուկրաինա), Քիշնևը (Մոլդովա), Բուխարեստը (Ռումինիա), Խասկովոն (Բուլղարիա), Կոմոտինին, Ալեքսանդրուպոլուսը (Հունաստան), Էդիրնեն (Թուրքիա):
Քաղաքական գործոններից, որ կարող են խոչընդոտել ծրագրի իրագործմանը, Վրաստանի դիրքորոշումն է: Ինչպես թերթին ասել է վրացական անկախ փորձագետ Գեորգի Խուխաշվիլին, շատ ցանկալի է, որպեսզի այս ծրագիրն իրականանա: Սակայն գոյություն ունեն բազմաթիվ քաղաքական չլուծված խնդիրներ, որոնք կանվնած են դրա իրագործման ճանապարհին: Նա հույս է հայտնել, որ Վրաստանն ու Ռուսաստանն այս հարցի շուրջ կհամագործակցեն, թեպետ այդպիսի գործողությունների համար դեռ նախադրյալներ չկան:
Որոշ փորձագետներ կարծում են, որ այստեղ կարող է դեր խաղալ նաև Կարսի պայմանագիրը, քանի որ ճանապարհն անցնելու է նաև Աջարիայի տարածքով, իսկ քանի որ Թուրքիան և Ռուսաստանը համարվում են այդ տարածքի անվտանգության երաշխավոր, ապա հայտնի չէ, թե այս հարցն ինչպես է կարգավորվելու:
Ինչպես թերթի հետ զրույցում ասել է մեկ այլ փորձագետ՝ ինժեներ Անդրեյ Սմիրնովը, «իհարկե, շղթան, որը կկառուցվի ծովի շուրջ, շատ կարևոր է, սակայն այն կունենա նաև ճյուղավորումներ: Դրանցից մեկը կլինի «Ախալցխա-Գյումրի-Երևան-Հրազդան-Թբիլիսի»-ն: Դա թույլ կտա հետագայում Հայաստանը կապել Ադրբեջանի և Թուրքիան՝ Վրաստանի հետ: Այս պահին սա լավագույն միջոցն է՝ հանելու Հայաստանը մեկուսացումից»։ Ընդ որում, այս ճանապարհի կառուցման շահագրգռվածության մասին են հայտնել ոչ միայն Հայաստանը, այլև Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում