Հունվարի 25-ին` ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մասիս ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բետոնե եզրաքարերին ու մետաղյա պաշտպանիչ թիթեղներին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: