Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Այսօր բանակը Հայաստանի ամենակայացած կառույցն է. Հ. Կարապետյան

Պետք է արձանագրենք, որ մեր բանակն այս քսան տարիների ընթացքում կատարել է ամենակարևոր և վճռական դերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

«Մեր բանակի շնորհիվ ենք հաղթել արցախյան պատերազմում: Այսօր բանակը Հայաստանում ամենակայացած կառույցն է` այն իմաստով, որ կարողանում է հաջողությամբ լուծել իր առջև դրված խնդիրը` հայ ժողովրդի պաշտպանությունը: Բանակն իր տեղում չի դոփում, այլ անընդհատ կատարելագործվում է:

Ամեն ինչ պետք է արվի, որ մեր բանակը տեղում չդոփի: Դրա համար ստեղծվել են բանակային մի շարք կանոնագրքեր. հիմա արդեն պատրաստ է բանակի հիմնական կանոնագիրքը, փոփոխություններ են կատարվել «Զինվորական ծառայության մասին» օրենքում, բազմաթիվ փոփոխություններ են կատարվել նաև «Զինապարտության մասին» օրենքում»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքով` բանակում տեղի ունեցող միջադեպերի հարցում էական դեր ունեն սպայական կազմի ու զինվորների միջև հարաբերությունները: «Մենք օրենքով տալիս ենք երաշխիքներ, թե ինչպես պետք է ապահովվի զինվորի պաշտպանվածությունը բանակում: Մեր զինված ուժերն իրենց գործառույթները փայլուն կերպով կատարում են ՀԱՊԿ-ում, խաղաղարար գերազանց առաքելություն են իրականացնում:

Միաժամանակ, բանակում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, այդ թվում` սոցիալական բնույթի` բնակարանային, նպաստների հետ կապված: Մարտական Խաչի շատ հերոսներ նպաստներ ուղղակի չեն ստանում: Այս բոլոր խնդիրների մասին տեղյակ է նաև պաշտպանության նախարարը, և, իհարկե, փորձ է արվում լուծել դրանք»,- ասաց Հրայր Կարապետյանը:

Անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների խնդրին` նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր քայլերը, որպեսզի այդ զինծառայողների հարազատները իրենց որդիների գործերի արդար քննության հարցում կասկածներ չունենան:

Հրայր Կարապետյանի խոսքով` ամենացավալին այն է, որ բանակում խաղաղ պայմաններում են զինվորները զոհվում: «Ես կողմ եմ հրապարակայնությանը` ժողովուրդը պետք է իմանա այդ միջադեպերի մասին: Հրապարակայնությունը պարտադիր է, մենք չպետք է կոծկենք բանակում կատարվող դեպքերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում