Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պուտինի ճնշումները Հայաստանի նկատմամբ այնքան էլ արդյունավետ չեն լինի. Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով` Սոչիի եռակողմ հանդիպումը, ըստ էության, կլինի Մեդվեդևի հովանու ներքո վերջին հանդիպումը:
Այս մասին նա հայտարարեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Ըստ Ռ.Կիրակոսյանի, Պուտինի օրոք կփոխվի ՌԴ քաղաքականությունը ԼՂ կարգավորման գործընթացի նկատմամբ, և Պուտինի վարած քաղաքականությունը կտարբերվի նրանից, որն առկա էր Մեդվեդևի պաշտոնավարման ընթացքում:

«Ամենայն հավանականությամբ Պուտինը ավելի քիչ ժամանակ կունենա սպասելու` հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանի և Պուտինի միջև հարաբերությունները ոչ այնքան լավ են, որքան Քոչարյան-Պուտին ընկերական հարաբերությունները: Այս առումով Պուտինի ճնշումները Հայաստանի նկատմամբ այնքան էլ արդյունավետ չեն լինի: Այսինքն` Պուտինի ջանքերը` ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ, արդյունավետ չեն լինի»,-ասաց փորձագետը:

Նրա գնահատմամբ` Սոչիի հանդիպման արդյունքում ամրագրվեց, որ Ադրբեջանը սպառել է պատերազմի վերսկսման ռեսուրսները: Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը Սոչիի հանդիպումից հետո` նա նկատեց, որ Ադրբեջանի դիվանագիտական քաղաքականությունը մաքսիմալիստական է:

Պատասխանելով հարցին, թե ինչու Թուրքիան կարող է այժմ վերադառնալ ֆուտբոլային դիվանագիտությանը, Ռ.Կիրակոսյանն ասաց, որ Թուրքիան կարող է վերադառնալ այդ գործընթացին, որպեսզի կարողանա թուլացնել Ցեղասպանության ճանաչման գործընթացն աշխարհում, և հաջորդը` Թուրքիան շատ ծանրաբեռնված է և բազմաթիվ այլ խնդիրներով ևս:

«Հայաստանի համբերությունն էլ անսահման չէ: Հայաստանի` առանց նախապայմանների քաղաքականությունը կարող է փոխվել և դառնալ պահանջկոտ, բոլոր ճնշումները Թուրքիայի ուղղությամբ են»,- հայտարարեց Ռ. Կիրակոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում