Ինչպես հայտնում է O Globo հանդեսը, ծեր բրազիլուհի Մարիա Դաշ Դորոշ դա Կոնսեյսաուն ուշքի է եկել բժիշկների կողմից նրա մահը արձանագրելուց 4 ժամ անց: 88-ամյա կինն արթնացել է թաղման բյուրոյում:
Բրազիլական գործակալության տվյալներով, Կոնսեյսաուի մահն արձանագրվել էր չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով 16:50-ին: Ինչպես նշված է բժշկական փաստաթղթերում, նրա շնչառությունը կանգ է առել, իսկ բժիշկները չեն ֆիքսել նրա կյանքի համար կարևոր օրգանների ակտիվություն:
Կինը 20:30-ին վերակենդանացել է: Նրան անմիջապես հանել են դագաղից և տեղափոխել նույն հիվանդանոցը: 2 օր հետո Կոնսեյսաուն մահացել է: Նրա մահվան պաշտոնական վարկածը չի հայտնվում: Կնոջ բարեկամները հայտնել է, որ նա տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ:
Ներկա դրությամբ քաղաքի ղեկավարությունը զբաղվում է տեղի ունեցածի քննությամբ: Ոստիկանության կարծիքով, այն բանում, որ դեռ կենդանի կնոջը դրել էին դագաղի մեջ, կարող են մեղավոր լինել բժիշկները, որոնք սխալ են մեկնաբանել նրա վիճակը: