Վրաստանի երկաթուղային կայարանում այս գիշեր պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել, այսպես կոչված, Բորժոմի կայարանի նկուղային հարկում: Միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել: Ամբողջ գիշեր դեպքի վայրում աշխատել են քրեագետները` պարզելու պայթյունի պատճառները: Սակայն մինչեւ հիմա Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ոչ մի տեղեկություն չի հայտնել: