Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Հայաստանն առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում. RSF

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության` 2010թ. համեմատ Հայաստանը զգալի թռիչք է արձանագրել` 101-րդ տեղից հասնելով 77-րդին:

Մամուլի ազատությանը վերաբերող զեկույցը, այդուհանդերձ, արձանագրում է նաև հետևյալը. «Հայաստանի դիրքերի 24 հորիզոնականով բարելավումը թվում է, թե նշանակալի առաջընթաց է, սակայն Հայաստանը փաստացի վերադարձել է այնտեղ, որտեղ գտնվում էր 2008թ. վիճելի ընտրություններից առաջ:

ԶԼՄ-երը շարունակում են մնալ դատական հետապնդումների ճնշման տակ, օրենքով պահանջվող փոխհատուցման չափերը մտահոգիչ են»:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` հայկական ԶԼՄ-երում վիճակը կայունացել է 2008-ից հետո, սակայն դատական գործերն ու հետապնդումները շարունակում են միջամտության էական գործոն հանդիսանալ անկախ լրատվամիջոցների դեպքում:

Այնպիսի ընդդիմադիր լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Հայկական ժամանակ»-ը և «Հրապարակ»-ը, «Ա1+» հեռուստատեսությունը և «Ազատություն» ռադիոկայանը, որոնք հաճախ հարձակումների թիրախ էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, հիմա մի քիչ ավելի շատ ազատություն են վայելում, գտնում են ուսումնասիրության հեղինակները: Անկախ և ընդդիմադիր մամուլը գրախոսության ենթարկելու փորձերը շարունակվում են, սակայն ավելի քաղաքակիրթ ձևով` դատական ճնշումների տեսքով:

Պահանջվող փոխհատուցումները հաճախ չեն համապատասխանում ներկայացված վնասի չափերին և հաճախ սպառնում են թիրախ դարձած թերթի ֆինանսական գոյությանը: Դատական գործերի մեծ մասը նախաձեռնում են քաղաքական գործիչները, որոնք ձգտում են պահպանել իրենց իմիջը: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքը հաճախակի են հանդես գալիս որպես հայցվոր` նկատում է միջազգային կազմակերպությունը:

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնել է, որ Հայաստանում մամուլն ավելի ազատ չի դարձել. «Այլ ընդամենը համեմատության մեջ (արձանագրվել է) որոշակի փոփոխություն: Քանի որ անկումը նախորդ տարիներին շատ լուրջ կապված է եղել 2008թ. Մարտի 1-ի հետ, որը և ապահովել է այդ անկումը տարիներ առաջ: Իհարկե, մենք վերջին երկու տարիների ընթացքում չենք ունեցել այդպիսի դեպքեր, երբ շատ ակնհայտ են եղել բոլոր ճնշումները մամուլի վրա:

Ես, իհարկե, չէի ասի, որ Հայաստանում իրավիճակը լավացել է: Մենք սպասողական վիճակում ենք այսօր գտնվում: Եվ եթե համարենք, որ սա 2011-ի նկարագիրն է, մենք պետք է երևի հիշենք այդ բոլոր դատական պրոցեսները, որոնք կապված էին լրատվամիջոցների հետ, որոնք իհարկե ֆիզիկական ուժի գործադրում չէ, բայց, այնուամենայնիվ, շատ լուրջ ճնշում է լրատվամիջոցների վրա»:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանշային աղյուսակի, Հայաստանը միանշանակ առաջատարն է տարածաշրջանում: Վրաստանը, որ 2010-ին 100-երորդն էր, այս տարի 104-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 152-ից հայտնվել է 162-րդ տեղում: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից:

Ադրբեջանում անցյալ տարի գրանցվել է ազատազրկումների քանակի ողբերգական աճ: Զեկույցում նշվում է, որ Իլհամ Ալիևի բռնակալական կառավարությունը չի վարանել ձերբակալել համացանցային հանրության ներկայացուցիչների` բլոգերների, առևանգել է ընդդիմադիր լրագրողների և խոչընդոտել է միջազգային լրագրողների աշխատանքին` անկարգությունների իրական պատկերը թաքցնելու համար:

Թուրքիան նահանջել է 10 հորիզոնականով: Զեկույցը նշում է, որ, չնայած խոստացված բարեփոխումներին, դատական համակարգը ձերբակալությունների ալիք է սկսել, ինչն աննախադեպ է Թուրքիայում ռազմական դիկտատուրայի տարիներից ի վեր:

Իրանը պահպանել է իր 175-րդ հորիզոնականը մամուլի ազատության վարկանշային աղյուսակում:

«Ինտերնյուսի» գործադիր տնօրենն ասում է, որ Հայաստանը պարզապես շարունակաբար վեր ու վար է անում այս վարկանիշային աղյուսակում. «Խոսքը չի գնում առաջընթացի մասին, այլ խոսքը գնում է վատ գոտու մեջ շարժվելու մասին` վերև-ներքև, աջ ու ձախ, որը իրականում, վերջնականորեն իրավիճակը չի փոխում»:

Աշխարհի մամուլի ազատության ցուցիչում առաջատարներ են Ֆինլանդիան, Նորվեգիան և Նիդեռլանդները: Հարկ է նշել, որ լավագույն 20-յակի մեջ են մտել նաև 2 աֆրիկյան երկրներ` Կապե Վերդեն և Նամիբիան, որտեղ, ըստ կազմակերպության, 2011-ին ԶԼՄ-երի աշխատանքին խոչընդոտելու որևէ փորձ չի արվել:

Միացյալ Նահանգները 2011թ. նույնպես 27 կետով նահանջել է` կապված «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժումը լուսաբանող լրագրողների ազատազրկամն դեպքերի հետ:

Նունե Սարգսյանի խոսքով` միայն այս վարկանիշային աղյուսակը չի կարող ներկայացնել հայաստանյան մամուլի իրական պատկերը: Հարկավոր է համադրել մի քանի միջազգային կազմակերպությունների տվյալները. «Եթե համեմատեք, ասենք, Freedom House-ի հետ, կտեսնեք, որ տարբերություններ կան: Դա, իհարկե, կապված է նրա հետ, թե ինչ չափանիշներ են օգտագործում: Ի վերջո, այդ կազմակերպությունները… միգուցե միասին կարող են ձեզ ինչ-որ մի ավելի բան պատմել Հայաստանի լրատվամիջոցների մասին»:

«Արաբական աշխարհը 2011-ի շարժիչ ուժն էր, սակայն արաբական ապստամբությունները հակասական քաղաքական հետևանքներ ունեցան: Օրինակ` Եգիպտոսը 39 կետով նահանջել է և հայտնվել 166-րդ հորիզոնականում, քանի որ երկրի Գերագույն խորհուրդը, որը իշխանության է եկել անցյալ փետրվարից, չի արդարացրել ժողովրդավարների հույսերը` շարունակելով Մուբարաքի բռնատիրական ավանդույթները»,- նկատել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում