Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ «Մենք չենք ցանկանում, որ պատերազմը վերսկսվի։ Դա նշանակում է, որ մենք աջակցում ենք ընթացիկ գործընթացը, որը կարող է հանգեցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։
Քեմերոնն անդրադարձել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը. «Մեծ Բրիտանիան նույնպես ընդունել է անցյալին ուղղված օրենքներ, սակայն կարծում եմ, որ պետք է ապրել ներկայով»։