Wednesday, 24 04 2024
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ

Ա. Նիկողոսյան. Վստահ եմ, որ Պուտինը գաղափարը հավանել է

«168 ժամ»-ը զրուցել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հետ:

-Ինչո՞վ է պայմանավորված «Պուտին» ակումբների ստեղծումը Հայաստանում: Դուք բազմիցս հայտարարել եք, որ այդ ակումբների ստեղծումը քաղաքական որևէ ենթատեքստ չի հետապնդում, և որ դրանք հասարակական նպատակներով են ստեղծվում: Ինչպե՞ս հասկանալ դա, եթե խոսքը քաղաքական գործչի գաղափարների պրոպագանդման մասին Է:

-Նախ՝ «Պուտին» ակումբը հասարակական կենտրոն Է: «Պուտին» քաղաքական կենտրոն չենք ստեղծում Հայաստանի Հանրապետությունում: Եվ երկրորդ՝ «Պուտին» ակումբ հասարակական-մշակութային կենտրոն ստեղծելու հիմնական գաղափարը եղել Է Հայաստանի Հանրապետությունից մի շարք շնորհալի երիտասարդների առաջարկով: Նրանք 15-20 օր անընդհատ առաջարկներ են արել, և քննարկման արդյունքում որոշում կայացրեցին, որ նմանատիպ ակումբներ ստեղծեն ԱՊՀ բոլոր տարածաշրջաններում, ընդ որում՝ նաև Հայաստանում: Ակումբները հիմնված են հետևյալ սկզբունքի վրա՝ հասարակական նոր շփումներ և հարաբերություններ հայ և ռուս երիտասարդության շրջանում՝ նոր մտածելակերպի, նոր գաղափարի, բարեկամության ավելի ջերմ և սերտ մթնոլորտ ստեղծելու կապակցությամբ: Հիմնական գաղափարը կայանում է դրանում:

-Իսկ ովքե՞ր են այդ շնորհալի երիտասարդները, ովքեր առաջ քաշեցին նշյալ գաղափարը:

-Մի շարք երիտասարդներ են, որոնց անունները կարող եմ տալ, և իրենցից կարող եք հարցազրույցները վերցնել, ձեր բոլոր հարցերի պատասխանները կարող եք նրանցից ստանալ: Նրանք շատ լավ կպատասխանեն: Օրինակ, «Եվրասիական ինտեգրացիա» հ/կ-ի նախագահ Բաբկեն Հարությունյանը, Հայ և ռուս երիտասարդական խմբավորումից՝ Արման Հակոբյանը, կա Արարատ Ստեփանյան: Ամսի 2-ին կենտրոնի բացմանը կարող եք այդ հարցերով դիմել նրանց, թե ինչու են ցանկանում, որ Հայաստանում լինեն այդ ակումբները: Իսկ ինչո՞ւ՝ չի՞ կարելի, որ Հայաստանում մարդիկ՝ նույնիսկ 5 հոգի, 10 հոգի հասարակական նախաձեռնություն անեն, և ինչ-որ մի լավ բան ուզենան անել:

-Իսկ, օրինակ, ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու այդ կենտրոններում: Ի՞նչ ծրագրեր կան:

-Մանրամասն ծրագրերը մոտակա օրերին կհրապարակենք, թե ինչեր պետք Է տեղի ունենան, ինչ հասարակական նախաձեռնություններ պետք Է լինեն, ինչ ծրագրեր պետք Է տեղի ունենան այդ ակումբներում: Հիմա ակտիվ աշխատանքներ են գնում վերջնական տեսքի բերելու ուղղությամբ: Մոտակա օրերին ամբողջ փաթեթը կլուսաբանվի, որովհետև նախաձեռնությունը Հայաստանում Է եղել, և Հայաստանում Էլ հիմա աշխատում են դրա ուղղությամբ:

-Քանի՞ ակումբ է բացվելու Հայաստանում:

-Առայժմ կբացվի մեկ ակումբ Երևանում, իսկ մնացած տեղերում ԱՊՀ-ում շատ-շատ են բացվելու: Բայց առայժմ մեկ ակումբ կբացենք Հայաստանում, որից հետո դեռ կորոշենք՝ կշարունակե՞նք, թե՞ ոչ:

-Ակումբը ղեկավար ունենալո՞ւ է:

– Այո՛:

-Եվ ո՞վ Է լինելու ղեկավարը:

-Արարատ Ստեփանյանը, ով արդեն նշանակվել Է մեր և ԱՊՀ տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Երևանի մասնաճյուղում:

-Իսկ ԱՊՀ ո՞ր երկրներում են բացվելու նման ակումբներ:

-Բոլոր երկրներում անխտիր:

-Դուք՝ որպես ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ, ո՞ր երկրների երիտասարդական միություններին եք ներկայացրել առաջարկը:

-ԱՊՀ տարածաշրջանի բոլոր երիտասարդական կազմակերպություններին ներկայացրել ենք, կոչով ենք հանդես եկել: Եվ ունենք բազմահազար առաջարկներ, որոնք գտնվում են քննարկման փուլում, և մոտակա օրերին բոլորս իրականացած կտեսնենք հարյուրավոր նմանատիպ ակումբների ստեղծման արարողություն:

-Այնուամենայնիվ, ո՞ր երկրներում եք ներկայացրել Ձեր առաջարկը:

-Բոլոր:

-Օրինակ:

-Անխտիր բոլոր երկրներում: Առաջինն սկսել ենք Ղազախստան, հետո Բելառուս, ու այդպես շարունակվելու Է, որովհետև բոլոր երկրներից Էլ ունեմ նման նախաձեռնություններ և առաջարկներ:

-Իսկ ֆինանսական ի՞նչ միջոցներ եք ծախսել ակումբների ստեղծման համար և ովքե՞ր են տրամադրելու ֆինանսական միջոցները:

-Ակումբները գործելու են հիմնականում հասարակական սկզբունքներով, և նպաստելու են երիտասարդության փոխադարձ, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: Այն ծրագրերը, որոնք հավանություն կստանան, այն ժամանակ կմտածենք, թե ինչ միջոցներով կիրականացնենք: Իսկ ակումբների բացման համար նախապես սարսափելի որևիցե միջոցներ չեն ծախսվել:

-Ի դեպ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտի-նը տեղյա՞կ է այս նախաձեռնության մասին:

-Կարծում եմ, որ տեղյակ կլինի:

-Այսինքն՝ չեք տեղեկացրել:

-Պաշտոնապես տեղեկացվել է:

-Եվ արձագանք չե՞ք ստացել նրանից:

-Առայժմ՝ ոչ:

-Ինչո՞ւ: Գաղափարը հավանության չի՞ արժանացել:

-Վստահ եմ, որ գաղափարը հավանել է: Իմ կարծիքով՝ պատասխանը ամբողջ ԱՊՀ տարածաշրջանի խոսակցության մասին կլինի, որովհետև առաջարկն ամբողջությամբ նոր ենք ներկայացրել:

-Իսկ ինչո՞ւ՝ «Պուտին», և ոչ՝ «Մեդվեդև» ակումբ:

-Երկուսն էլ շատ հարգելի անձնավորություններ են ինձ համար: Քանի որ Պուտինը նաև նախագահի թեկնածուն է, առանձնապես որևիցե բան չկա, և չեմ ուզում, որ մեր երիտասարդությանը նման հարցերի պատասխանների մեջ ներգրավեմ:

-Չե՞ք կարծում, որ ակումբի ստեղծումը ձևավորելու է նաև անձի պաշտամունք:

-Այսինքն՝ եթե ես այդ մարդու հանդեպ ունեմ իմ կարծիքը, մտածելակերպն ու մտահղացումները, պաշտամո՞ւնք է առաջանում: Եթե վաղը Հայաստանում հայտնվեն 10 երիտասարդներ և ուզենան «Սարկոզի» ակումբ բացել, եթե մի 10 հոգի էլ հայտնվեն և ուզեն «Լևոն Տեր-Պետրոսյան» կամ «Օբամա» ակումբներ բացել, դրա մասին ի՞նչ կասեք: Դա մարդկանց իրավունքն է, ընդամենը հասարակական նախաձեռնություն է:

-Իսկ Հայաստանի քաղաքական կուսակցություններին ներկայացրե՞լ եք նշյալ նախաձեռնությունը:

– Որևիցե կուսակցության նման առաջարկ կամ նախաձեռնություն մեր կողմից չի առաջարկվել, և որևիցե կուսակցության նախագահի հետ նման հարց և պատասխան չի քննարկվել: Ես անձամբ որևիցե մեկի հետ նման բան չեմ խոսել:

-Եվ վերջում՝ խոսակցություններ կան, որ Դուք եք ֆինանսավորում «Չենք լռելու» քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես «Չենք լռելու»-ի հետ ընդհանրապես կապ չունեմ: Դրանք բացարձակ չեն համապատասխանում իրականությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում