Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լրագրողների հետ զրույցում երեկ կոչ է արել թուլացնել Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը և այդ երկրի միջուկային ծրագրի հարցը լուծել խաղաղ ճանապարհով.
«Այդ խնդրի խաղաղ կարգավորմանը գոյություն չունի որևէ այլընտրանք։ Միևնույն ժամանակ ես դիմում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ առաջին հերթին այդ լարվածությունը մեղմացնելու համար։ Այստեղ հռետորիկան անօգուտ է։ Իրանին էլ կոչ եմ անում կյանքի չկոչել Հորմուզի նեղուցի փակման մասին առավել վաղ հնչեցրած սպառնալիքը»։