Պապուա-Նոր Գվինեայում հինգշաբթի օրը, հնարավոր է, պետական հեղաշրջում է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ապստամբների առաջնորդը գրավել է ռազմական ուժերի դիրքերը՝ հեռացնեոլով պաշտպանության նախարարին և վերջնագիր ներկայացնելով գործող վարչապետ Պիտեր Օ’Նիլին: Ըստ դրա՝ վարչապետը պետք է մեկ շաբաթվա ընթացքում լքի իր պաշտոնը և բոլոր գործերը հանձնի իր նախորդին՝ Մայքլ Սոմարեին:
Ապստամբներին գլխավորում է թոշակի անցած գնդապետ Յորա Սասան: Նա պնդում է, որ դա պետական հեղաշրջում չէ, այլ ինքը պարզապես պահանջում է կատարել Գերագույն դատարանի որոշումը:
Գործող վարչապետ Օ’Նիլը Ավստրալիային հայտնել է (Պապուա-Նոր Գվինեան նախկինում եղել է Ավստրալիայի գաղութը), որ իշխանությունները «ջանքեր են գործադրում իրավիճակը կառավարելի դարձնելու համար» և նշել է, որ հինգշաբթի օրը ավելի ուշ մամուլի ասուլիս կհրավիրի: