«ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ համապատասխան հրամանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո հանդես կգա հայտարարությամբ:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը կասի, որ պետք Է քաղաքական կուսակցությունները հնարավորինս քաղաքական դեմքերի ներառեն իրենց համամասնական ընտրացուցակներում: Այսպիսով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարը կբացի խաղաքարտերը՝ ակնարկելով, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք հագեցած կլինեն քաղաքական կերպարներով, ավելի մեծ հնարավորություն ունեն՝ խորհրդարանում հայտնվելու անհրաժեշտ ձայների շեմը հաղթահարելու համար:
Եվ պատահական չէ, որ արդեն տեղեկություններ կան այն մասին, որ ՀՀԿ-ի ընտրացուցակում կլինեն, օրինակ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՔԴՍ նախագահ Խոսրով Հարությունյանը և այլք»,- հավելում է թերթը: