«Երկիր»-ը գրում է, որ ՕԵԿ-ում աճուրդը հայտարարված է:
«Ավանդույթի համաձայն՝ ԱԺ-ում հայտնվելու ցանկություն ունեցողները պետք է մանդատն «արդար քրտինքով» նվաճեն, այսինքն՝ վճարեն: Սակայն սա չի վերաբերում բոլոր պատգամավորներին, օրինակ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի վճարելու, նա, իհարկե, լինելու է ՕԵԿ-ի համամասնական ցուցակում շատ ավելի թանկ գնով՝ նրա ուսերին է ՕԵԿ-ի վարկանիշը «դոշ տված» պաշտպանելու պարտականությունը»:
ՕԵԿ-ին մոտ կանգնած «Երկիր»-ի աղբյուրները պնդում են, որ կուսակցությունում նեղված մթնոլորտ է, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ անտրամադիր է և ոչ ոքի հետ շփվել չի ցանկանում:
«Ըստ մեկ այլ աղբյուրի՝ նրան արդեն տեղեկացրել են, որ ՕԵԿ-ին 7 տեղից ավելի չեն տալու, իսկ նա ընկել է մտածմունքի մեջ, թե ինչպես բաժանի այդ 7 տեղերը, երբ շատերին է խոստացել: Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ ՕԵԿ-ի մեկ մանդատի արժեքը ԱՄՆ դոլարով վեցանիշ թիվ է կազմում: Ի՞նչ իմանաս…