Պաշտոնապես հաղորդվել է, որ Ինդոնեզիայում ուժեղ անձրևների պատճառով առնվազն երեք մարդ է մահացել, և 35-ը վիրավորվել են:
AFP-ն հաղորդում է, որ անձրևային փոթորիկների պատճառով վնասվել են հարյուրավոր տներ և էլեկտրահաղորդման լարեր, և արմատախիլ են եղել բազմաթիվ ծառեր:
Ազգային աղետների կառավարման գործակալության ներկայացուցիչն ասել է, որ փոթորիկները չորեքշաբթի հիմնականում տեղի են ունեցել Ջավա կղզում ` հարվածելով նաև Ջակարտային:
Վերջին տվյալների համաձայն` ավելի քան 450 տներ և դպրոցներ են վնասվել փոթորիկների պատճառով: The Jakarta Globe թերթը հայտնում է, որ փոթորկի պատճառով մահացության դեպքեր կան նաև Բալի կղզում, բայց գործակալությունը չի կարողացել հաստատել այդ լուրերը: