Եթե նախկինում մենք մինչև 20 տոկոս ձու ենք արտահանել Հայաստանից, ապա այսօր ինքնասպասարկման լուրջ խնդիրներ ունենք: Ինչը պատճառ է դառնում, որ խանութները, օգտվելով առիթից, 1 ձվի գինը հասցնեն մինչև 200 դրամի: Մեր այն միտքը, թե գուցե արտահանումը ավելացել է, և դա՞ է պատճառ հանդիսացել, որ ձվի դեֆիցիտ առաջանա, գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը բացառեց: Ընդհակառակը, այսօր ձվի դեֆիցիտը մեղմելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունից 8 միլիոն ձու է ներկրվել այս երկու օրերին: