«Վիվասել» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «ՀԺ»-ի թղթակցի հարցին ի պատասխան հերքել է լուրերն այն մասին, թե ընդգրկվելու Է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում:
«Ռալֆ Յիրիկյանը բազմիցս հայտարարել Է և վերահաստատում Է, որ ոչ միայն չունի որևէ քաղաքական պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու հավակնություն, այլև որևէ առնչություն՝ քաղաքականության հետ»,- ասված է թերթի գրավոր հարցերին «Վիվասել» ընկերության մամլո խոսնակ Վահե Իսահակյանի տված պատասխանում:
«Սա նշանակում է, որ Յիրիկյանը չի առաջադրվի նաև մեծամասնական ընտրակարգով: Նկատենք, սակայն, որ Յիրիկյանը պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավական հնարավորություն չունի էլ, որովհետև քաղաքացիություն ստացել է 2009 թվականի մայիսին: Այս մասին նույնպես մեզ տեղեկացրեց Վահե Իսահակյանը»,- գրում է թերթը և հավելում.
«Հիշեցնենք, որ Աժ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է առնվազն հինգ տարվա ՀՀ քաղաքացիություն ունենալ»: