Իրանից նավթի արտահանման արգելքը պատճառ կդառնա համաշխարհային շուկայում նավթի գնի 20-30 %-ով բարձրացմանը: Այս մասին գրված է Արժույքի միջազգային հիմնադրամի զեկույցի մեջ:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, եթե Իրանն, ի պատասխան տնտեսական պատժամիջոցների, փակի Հորմուզի նեղուցը, ապա նավթի գինը հնարավոր է՝ ավելի բարձրանա: Զեկույցում ասվում է, որ նեղուցը փակելու քայլը ռիսկի տակ կդնի համաշխարհային տնտեսության կայունությունը:
Նշենք, որ Իրանը նավթ արտահանող երկրների մեջ զբաղեցնում է հինգերորդ տեղը: