Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ելույթը 2010 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ

«Մեծարգո նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ: Ավարտին է մոտենում 2010 թվականը, որը լի էր մարտահրավերներով և փորձություններով: Այդուհանդերձ, ակնառու են նաև նվաճումներն ու համակարգային բարեփոխումները, որոնք մեր բոլորի համատեղ ջանքերի արդյունք են եղել:
Վերջին երկու-երեք տարիների ընթացքում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մարտահրավերները ստիպեցին վերաիմաստավորել շատ երկրների Կառավարությունների, Կենտրոնական բանկերի և նույնիսկ առանձին խոշոր գիտնականների մտածողությունն ու որոշումները, վերափոխել վերջիններիս կողմից նպատակների առաջնահերթությունների ընկալումը: Հայաստանի տնտեսությունը նույնպես, զերծ չմնալով ճգնաժամի բացասական հետևանքներից, քաղեց իր դասերը: Հստակեցվեցին տնտեսության ուժեղ ու թույլ կողմերը և մենք համոզվեցինք, որ առանց տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունների և արտադրողականության էական աճի հնարավոր չէ զերծ մնալ արտաքին շոկերի բացասական ազդեցություններից և ապահովել կայուն տնտեսական աճ:
Ճգնաժամի հետևանքները զգացնել տվեցին նաև 2010 թվականի մակրոտնտեսական քաղաքականության իրականացման ընթացքում: 2009թ. Կառավարության հետ համատեղ մշակված հակաճգնաժամային միջոցառումները թույլ տվեցին առավելագույնս մեղմել համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունները: Այդուհանդերձ, տարեսկզբին Կենտրոնական բանկը կանգնեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի մեկ այլ հետևանքի, բարձր գնաճի զսպման խնդրի առջև, որը և ակնկալվում էր տարբեր երկրների մակրոքաղաքականություն իրականացնողների կողմից: Մեր երկրում գնաճային միջավայրը պայմանավորող հիմնական գործոններ հանդիսացան միջազգային շուկաներում գների աճը, դրամի արժեզրկման դրսևորումները և նախորդ տարում իրականացված` տնտեսության աճին նպաստող, ընդայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները:
Գնաճը կառավարելի մակարդակում պահպանելու և դրամի արժեզրկման սպասումները մեղմելու նպատակով Կենտրոնական բանկը տարեսկզբից իրականացրեց դրամավարկային պայմանների խստացում և ապադոլարայնացման միջոցառումներ: Նպաստավոր էր նաև Կառավարության կողմից բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Արդյունքում մեզ հաջողվեց տարվա առաջին կիսամյակի ընթացքում 12-ամսյա գնաճը իջեցնել 3.6 տոկոսային կետով: Սակայն տարվա երկրորդ կեսը նոր մարտահրավերներ էր պատրաստել մեզ համար: Գնաճի տեմպը հուլիսից զգալիորեն ավելացավ` նոյեմբերին հասնելով 9.6%-ի` այս անգամ արդեն գերազանցապես պայմանավորվելով
պարենային ապրանքների միջազգային գների շեշտակի աճով (հունիս-հոկտեմբերին այն կազմեց մոտ 20%) և գյուղատնտեսական արտադրանքի ծավալների շուրջ 17%-ով նվազմամբ:
Չնայած սպասվող 9.7 տոկոս գնաճի 6-7 տոկոսը պայմանավորված է Կենտրոնական բանկից անկախ վերոհիշյալ առաջարկի շոկերով, մեր ջանքերը ուղղված են լինելու այդ շոկերի հաղթահարմանը, որպեսզի այն չփոխանցվի շուկայի այլ հատվածներին և չվերածվի համակարգային գնաճային ճնշումների:
Այդուհանդերձ, գնաճի դրսևորումները պետք է դիտարկել ընդհանուր մակրոտնտեսական ձեռքբերումների ենթատեքստում, որոնց նպաստել է նաև տարվա ընթացքում իրականացված դրամավարկային քաղաքականությունը: 2010 թվականին վերականգնվեց ՀՆԱ աճը, որին նպաստեցին արդյունաբերության և ծառայությունների ճյուղերը`մեծացնելով տնտեսությունում դիվերսիֆիկացիան: Ընթացիկ հաշվի պակասուրդը թեկուզ դանդաղ, բայց սկսեց նվազել, չեզոքացվեցին տնտեսության հիմնարարներով չպայմանավորված` դրամի արժեզրկման սպասումները, ինչը թույլ տվեց արձանագրել դոլարայնացման մակարդակի շուրջ 3% նվազում: 2010 թվականի երկրորդ կեսում, ԿԲ-ի նվազագույն միջամտության պայմաններում, ապահովվել է արտարժութային շուկայի բնականոն գործունեությունը:
Հեռանկարային և կառուցվածքային բարեփոխումները արդիական են նաև ֆինանսական համակարգի համար, և 2010 թվականը բացառություն չէր: Կենտրոնական բանկն ի սկզբանե որդեգրել է այն մոտեցումը, որ Հայաստանյան ֆինանսական համակարգը կարող է կայուն զարգացում ապահովել միմիայն վերջինիս կենսագործունեությանն անհրաժեշտ կառույցների և ենթակառուցվածքների ներդրման և կայացման պայմաններում: Գաղտնիք չէ, որ ցանկացած նոր բարեփոխում հղի է նորանոր ռիսկերով, և շատերը դիմադրում են փոփոխություններին, սակայն ճգնաժամը կրկին ապացուցեց, որ որևէ համակարգ չի կարող ամուր կանգնել, եթե չունի արդյունավետ կառուցակարգային հիմքեր:
Տարվա ռեֆորմային կարևոր նվաճումներից է Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի մեկնարկը: Այն ունի կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն: Նշված համակարգի ներդրման արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնաս կրած քաղաքացիներին կապահովվի պատշաճ փոխհատուցում: Հայ հասարակությունում կձևավորվի ապահովագրական մշակույթ, ինչը մի կողմից կնպաստի մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնմանը, իսկ մյուս կողմից կբարձրացնի առաջարկվող պրոդուկտների որակը և գործընթացների արդյունավետությունը: Այսօր աշխատանքներ են իրականացվում նաև ապահովագրության կարևորագույն մեկ այլ տեսակի` բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ:
2010 թվականի մարտից իրականացվում է Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրով նախատեսված` «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի ներքո տրամադրված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորումը, ինչը մեծ սոցիալական նշանակություն ունի նորաստեղծ ընտանիքների համար: Հիփոթեքային շուկայում մեծ է նաև Ազգային հիփոթեքային ընկերության դերը, որը 2010 թվականին շարունակել է ակտիվ գործունեությունը: Ընթացքի մեջ է գտնվում սոցիալական ուղղվածության ևս մեկ ծրագիր, այն է` հիփոթեքային ծրագիր երիտասարդ գիտնականների համար:
Օրեր առաջ ընդունվել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների փաթեթը, որի հիման վրա Հայաստանում 2011 թվականից կներդրվի կամավոր, իսկ 2014 թվականից` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը: Այս բարեփոխումները ունեն մեծ սոցիալական նշանակություն և ուղղված են բնակչության պատշաճ կենսամակարդակի պահպանմանը նաև կենսաթոշակի անցնելուց հետո:
2010թ. շարունակվել է լայնածավալ միջոցառումների իրականացումը սպառողների շահերի պաշտպանության և հասարակության տարբեր նպատակային խմբերի տնտեսագիտական և ֆինանսական կրթման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ֆինանսական ինստիտուտների 2010 թվականի զարգացումներին, ապա հատկանշական է, որ ֆինանսական համակարգի մասնակիցները տարին կամփոփեն դրական ֆինանսական արդյունքներով: Ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակից բանկային համակարգը ապահովել է մոտ 30 մլրդ դրամ շահույթ, ինչպես նաև ակտիվների 17%, կապիտալի 14% և վարկերի 25% աճ: Երկրում աճել է ֆինանսական միջնորդության մակարդակը: Բանկային համակարգի ակտիվները ներկայումս կազմում են ՀՆԱ-ի 46%-ը, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4.1 տոկոսային կետով, իսկ 2008 թ-ի համեմատ` 18 տոկոսային կետով:
Միջնորդության աճին նպաստել է նաև օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների կողմից մոտ 80 մլրդ դրամ զուտ ներհոսքը, որը, ի հավելումն բանկերի ներքին ռեսուրսների, ուղղվել է վարկային շուկա` խթանելով մրցակցային միջավայրի ընդլայնմանը և տոկոսադրույքների նվազմանը: Պետք է արձանագրել, որ այսօր արդեն առանձին բանկեր թափանցիկ և զարգացման հեռանկար ունեցող բիզնեսներին առաջարկում են վարկեր նույնիսկ 9-ից 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով:
Հաջորդ տարիներին տնտեսությունում ֆինանսական միջնորդության ընդլայնման և տոկոսադրույքների նվազման խնդիրների հարթեցման ճանապարհը լինելու է ավելի դյուրին, քանի որ ապահովագրական շուկայի խոշորացումը և մասնավոր կենսաթոշակային համակարգի կայացումը ենթադրում է «երկար փողերի» ձևավորում, ինչը հոսելով բանկային համակարգ, կնպաստի բիզնեսի երկարաժամկետ վարկավորմանը, տոկոսադրույքների նվազմանը և տնտեսությունում ֆինանսական միջնորդության ընդլայնմանը:
Ամփոփելով 2010 թվականին համատեղ անցած ճանապարհի փորձություններն ու ձեռքբերումները, կցանկանայի նշել, որ Կենտրոնական բանկը 2011 թվական թևակոխում է արդեն իսկ այս սքանչելի նոր մասնաշենքում: Ես համոզված եմ, որ նման աշխատանքային պայմանները նոր ուժ և եռանդ կհաղորդեն մեր անձակազմին, որպեսզի միասին հաղթահարենք մեր առջև դրված բազմաբնույթ խնդիրները: Անելիքները շատ են, և մենք պետք է լինենք վճռական, որպեսզի դիմակայենք գալիք մարտահրավերներին:
Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին, ֆինանսական հատվածի և մակրոտնտեսական կայունության խնդիրների լուծման հարցում իր կողմից ցուցաբերած հետևողական և կառուցողական աջակցության համար:
Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ: Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը:
Թող գալիք տարին լինի խաղաղության, բարեկեցության և հաջողությունների տարի:»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում