2012 թ. հունվարի 27-ին, ժամը 19:00-ին, Մոսկվայի «Պոկրովսկիյե Վորոտա» մշակութային կենտրոնում տեղի կունենա հանդիպում` Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի ակտիվիստ Եղիա Ներսեսյանի հետ:
Միջոցառման կազմակերպիչներն են` «Ժամ» ամսագիրը, «Մենք» մշակութային կենտրոնը և «Պոկրովսկիյե Վորոտա» կենտրոնը:
Հանդիպումը նվիրված է Հայաստանում բնապահպանական քաղաքացիական պայքարին, մասնավորապես՝ Թեղուտի պաշտպանությանը: