Ձմռան այս օրերին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի անվան ազգային ակադեմիական թատրոնը շարունակում է աշխատել իր բնականոն հունով ու փետրվարի 2-ից արդեն հանդիսատեսը կարող է Օպերայի բեմում դիտել իտալացի աշխարհահչռակ կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերան (4 գործողությամբ):
Փետրվարի 7-ին հանդիսատեսը կկարողանա դիտել Ա. Հարությունյանի 3 գործողությամբ «Սայաթ-Նովա» օպերան: Օպերայի բեմադրող դիրիժորն է Յուրի Դավթյանը, բեմադրող ռեժիսորը` Արամ Սուքիասյանը, բեմադրության և զգեստների նկարիչն է Արաքսի Քուչուկյանը, խմբավարը` Կարեն Սարգսյանը, դիրիժորը` Կարեն Լավչյանը:
Փետրվարի 11-ին` Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը (3 գործողությամբ), որի բեմադրող բալետմայստերն է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Բալետի երաժշտական ղեկավար և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, բեմադրության և զգեստների նկարիչն է Աստղիկ Ստեփանյանը: