Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Ս.Սարգսյանի եղբայրը խոչընդոտում է թալանված սփյուռքահային` պաշտպանություն գտնել դատարանում

Սփյուռքահայ ներդրողների դեմ Հայաստանում սկսված հետևողական արշավը շարունակվում է և ներդրումներ կատարող անձանց տանում դեպի սնանկացում: Տասնյակ ներդրողների թվում է նաև ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը, ում բողոքն այսօր քննվում էր Վերաքննիչ քրեական դատարանում: Սփյուռքահայ ներդրողը Վերաքննիչ դատարանից պահանջում է ամբողջությամբ բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանի որոշումը, քանի որ այն կայացվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, և իրեն շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարի չափով պատճառված վնասի համար ճանաչել տուժող, որից հետո արդեն կկարողանա տեղյակ լինել գործի ընթացքին և ներկայացնել նաև իր մոտ առկա ապացույցները:

Նշենք, որ Էդմոնդ Խուդյանին պատկանող «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից ընկերության համար անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր դեռ անցյալ տարվա մայիսին: Ըստ քրեական գործի` կանխամտածված սնանկության հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ 139.300.000 դրամի վնաս: Գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, և ներգրավված չէ որևէ մեղադրյալ: Նախաքննական մարմինը նշում է, որ անհրաժեշտ է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, որից հետո հնարավոր կլինի վերջնական գնահատական տալ Էդուարդ Եսայանի կողմից կատարված արարքներին և Է.Խուդյանի կողմից մատնանշված փաստերին, ինչից հետո էլ վարույթն իրականացնող մարմինը որոշում կկայացնի Է.Խուդյանին տուժող ճանաչելու կամ չճանաչելու մասին:

Ինչ վերաբերում է գործի մանրամասներին` Էդմոնդ Խուդյանը «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության հիմնադիրն է, և նրան է պատկանում ընկերության 61.1 տոկոս բաժնեմասը: Սակայն Խուդյանի կողմից հիմնադրված ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանն իր գործունեության ընթացքում յուրացրել և վատնել է ընկերության գույքային միջոցները, ինչի հետևանքով ընկերությունը չի կարողացել կատարել իր պարտականությունները երրորդ անձանց նկատմամբ: Էդուարդ Եսայանը երրորդ անձանց նկատմամբ ՍՊԸ–ի պարտավորությունները կատարելու նպատակով իբրև թե Էդմոնդ Խուդյանի հետ կնքել է փոխառության պայմանագրեր, որի արդյունքում Խուդյանն այժմ ընկերությանը պարտք է 2.051.000 ԱՄՆ դոլար: Ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի խոսքով` ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի հանցավոր մտադրությունը կայացել է նրանում, որ իր կողմից յուրացրած գումարների փոխարեն ստորև ներկայացված կեղծ պարտավորություններով իրենից ստանան 2.051.000 ԱՄՆ դոլարը և կատարեն երրորդ անձանց նկատմամբ ընկերության պարտավորությունները, սակայն ինչպես պայմանագրերում, այնպես էլ հանձնման-ընդունման ակտերում իր ստորագրությունները կեղծվել են, քանի որ Խուդյանը պայմանագրերը կնքելու և հանձնման-ընդունման ակտերը կազմելու ժամանակահատվածում չի գտնվել Հայաստանում:

Էդմոնդ Խուդյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է ընկերությանը պատկանող տարածքների առքուվաճառքի պայմանագրեր, սակայն անգամ այդ պայմանագրերի միմյանց հետ պարզ համեմատությունից երևում է, որ ընկերության տնօրենի կողմից վաճառված տարածքների արժեքներն ակնհայտորեն իջեցված են գրվել: Այսինքն, ընկերության տնօրենը տարածքները վաճառել է ավելի բարձր գներով, քան ցույց է տվել պայմանագրերում և մուտքագրել է ընկերության հաշվին: Ավելին, անգամ պայմանագրերում ամրագրված գումարների մի մասն ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանն ուղղակի յուրացրել է և չի մուտքագրել ընկերության հաշվին, որի արդյունքում ընկերությունը հասել է սնանկացման:

Ներկայումս ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի վարույթում է գտնվում «Արին Կապիտալ» ներդրումային ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված նյութերով սնանկության հատկանիշներ ստեղծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Իրեն այս քրեական գործով տուժող ճանաչելու պահանջ Էդմոնդ Խուդյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության քննչական վարչության պետ է. Սարիկյանին և նույն վարչության քննիչ Տ. Հարությունյանին ներկայացրել է դեռ անցյալ տարվա հոկտեմբերին: Սակայն քննիչ Հարությունյանը կայացրել է պահանջը քննության առնելու մասին որոշում, համաձայն որի՝ Էդմոնդ Խուդյանի պահանջի լուծումը` քրեական գործով իրեն տուժող ճանաչելու մասին, հետաձգվել է: 2011-ի նոյմեբերին Էդմոնդ Խուդյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարան, որով խնդրել է վերականգնել Էդմոնդ Խուդյանի իրավունքները` վերացնել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տ. Հարությունյանի որոշումը և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին Էդմոնդ Խուդյանին քրեական գործով ճանաչել տուժող: Սակայն դատարանը մերժել է գործով դիմողի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը` Էդմոնդ Խուդյանին տուժող ճանաչելու և վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերացնելու պահանջի մասին:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչները ներկայացրեցին և հիմնավորեցին Խուդյանին տուժող ճանաչելու վերաբերյալ իրենց պահանջը, որից հետո դատավորը փորձեց դատախազից և նախաքննության մարմնի ներկայացուցչից պարզել Խուդյանին տուժող չճանաչելու պատճառը, ինչը նախաքննության մարմինը պատճառաբանեց նախաքննության փուլի շարունակմամբ:

Հետաքրքիր է, որ ՊԵԿ քննչականից մեղադրող դատախազ Հովհաննիսյանը կամ մոռացել էր, թե ինչ նիստի է ներկա գտնվում, կամ էլ պարզապես ի սկզբանե գործին ծանոթ չէր: Այս տպավորությունը ստեղծվեց նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանի կողմից դատախազին ուղղված հարցից հետո, որով դատավորն ուզում էր տեղեկանալ, թե ում դիմումի հիման վրա էր ի սկզբանե կանխամտածված սնանկության հոդվածով գործ հարուցվել: Դատախազ Հովհաննիսյանը կարկամելով՝ մի քանի անուններ նշեց, հետո նրան այդ մասին փորձում էր հուշել նախաքննական մարմնի ներկայացուցիչ Հարությունյանը, սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց, վերջինս էլ իրականում սխալ հուշում էր անում, այնպես որ իրավիճակը պարզաբանեցին Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչները:

«Դատախազի ներկայացրած փաստերը գործում առկա չեն, իրականում Էդմոնդ Խուդյանն է դիմել, որպեսզի քրեական գործ հարուցվի, և հենց նրա հայտարարության հիման վրա է քրեական գործ հարուցվել, որը թեև հարուցվել է կանխամտածված սնանկության հոդվածով, բայց մենք ունենք փաստեր, որ սնանկությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ շուրջ 7 մլն դոլարի ընկերությունից գումար են յուրացրել, այսինքն` սնանկությունն ընդամենը հետևանքն է կատարված հանցագործության, իսկ դատախազը գործին անգամ ծանոթ չէ, ինքը իրականում չգիտեր էլ, թե ով է դիմել սնանկության գործով քրեական գործ հարուցելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Խուդյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` քրեական գործում առկա ապացույցներով արդեն իսկ հիմնավորվում է, որ Էդմոնդ Խուդյանին Քրեական օրենսգրքով չթույլատրված արարքներով պատճառվել է կամ կարող էր պատճառվել առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս, եթե ավարտվի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը, իսկ Առաջին ատյանի դատարանը չէր կարող արձանագրել վերը նշված փաստերը, քանի որ դատարանին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանը չէր տրամադրել քրեական գործի նյութերը, թեև դատարանը պահանջել էր դրանք:

«Պրակտիկայում իրավիճակն այսպիսին է. եթե այս պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող, իսկ եթե հանցագործության մասին հաղորդման հետ միաժամանակ ներկայացված է քաղաքացիական հայց, այդ անձը նույն որոշմամբ ճանաչվում է նաև քաղաքացիական հայցվոր, սակայն, չգիտես ինչու, ոչ մի կերպ չեն ուզում այս պարագայում ակնհայտորեն տուժած իմ պաշտպանյալին ճանաչել տուժող ու ընդհանրապես պարզ չէ, թե վերջին 8 ամիսների ընթացքում ինչով է զբաղվել նախաքննական մարմինը, եթե մինչ օրս իրենք չեն հարցաքննել անգամ ընկերության տնօրենին Էդուարդ Եսայանին, ով ունի մի քանի միլիոնի հասնող հարկային պարտավորություններ: Հենց միայն այն փաստը, որ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը պատրաստել է կեղծ փոխառության պայմանագրեր և հանձնման–ընդունման ակտեր, որոնց իրացման արդյունքում Էդմոնդ Խուդյանը կարող է զրկվել 1.598.240 ԱՄՆ դոլար գումարից, արդեն իսկ բավարար է, որպեսզի Էդմոնդ Խուդյանը ճանաչվի որպես տուժող»,- մեզ հետ զրույցում նշեց Խուդյանի պաշտպանը:

Իսկ ինքը` սփյուռքահայ ներդրողն այսօր «Առաջին լրատվական»–ին փոխանցեց, որ սկսած 2010 թվականից` արդեն ակնհայտ էր, որ ընկերության ակտիվները թալանվում են, սակայն թեև իրենք ունեն բավականաչափ փաստեր, միևնույն է` դատախազության բարձրաստիճան պաշտոնյաները դրանք անտեսում են և ոչինչ չեն ուզում անել. «Հույս ունեմ, որ ի վերջո ինձ տուժող կճանաչեն, փաստաբանները մեծ աշխատանք են տանում այս առումով: Խնդիրը նրանում է, որ շենքում բազմաթիվ պաշտոնատար անձինք են ձեռք բերել բնակարաններ և նրանց քողի տակ հնարավորություն չի տրվում, որ արդարությունը բացահայտվի: Ինձ հայնտի է նախագահի եղբայր Լևոն Սարգսյանը, ոստիկանապետի օգնականներից մեկը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անմիջական կապ են ունեցել Վլադ Մանգասարյանի հետ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք անմիջականորեն աջակցում են Վլադ Մանգասարյանին, Ղևոնդ Ղալումյանին և Էդուարդ Եսայանին, որպեսզի այս գործում բացահայտումներ չլինեն»,- ասաց Էդմոնդ Խուդյանը:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 6-ը, և դատավորը քննիչից պահանջեց ներկայացնել դիմող կողմի տվյալները, սնանկության վերաբերյալ փաստաթղթերը, Խուդյանի ընկերության կանոնադրությունը, ինչպես նաև՝ նախաքննության մարմնի կողմից 8 ամսվա ընթացքում անցկացված քննության ու ընդհանրապես նախաքննության ներկա փուլի վերաբերյալ տեղեկություններ, ինչից էլ պարզ կդառնա, թե կա՞ արդյոք իրականում որևէ լուրջ պատճառ սփյուռքահայ ներդրողին տուժող չճանաչելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում