Ըստ ՀՀԿ-ական պատգամավոր և «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ մարզադաշտի մոտ կառուցվելիք առևտրի կենտրոնը, որի կառուցապատման խնդիրը վերջին շրջանում հասարակության շրջանում լայն քննարկման առարկա է դարձել, նախատեսված վայրից 130 մետր հեռավորության վրա է լինելու: Այս մասին Աղաբաբյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Այսպիսով, և՛ մարզադաշտից մարդկանց տարհանման խնդիրը կլուծենք, և՛ որոշ մարդկանց սոցիալական հարցը»,- ասաց պատգամավորը: