Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհն այսօր Օմանից մեկնել է ԱՄՆ` բուժվելու նպատակով: Այս մասին հայտնում է AFP-ը` հղում անելով օմանյան կառավարության ներկայացուցչին:
Նա Օման էր ժամանել կիրակի օրը՝ իր կնոջ ու հինգ երեխաների հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը չի արգելում Սալեհի մուտքն իրենց երկիր: Բայց Եմենի նախկին նախագահը կարող է ԱՄՆ մեկնել միայն բուժվելու նպատակով:
ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, որ չի պատրաստվում քաղաքական գործչին քաղաքական ապաստարան կամ բնակվելու իրավունք տրամադրել:
Մեկնելուց առաջ Սալեհը նշել է, որ երկրի կառավարությունը հանձնում է վարչապետին, իսկ ինքը կվերադառնա Եմեն փետրվարին կայանալիք ընտրությունների ժամանակ և հանդես կգա որպես կուսակցության ղեկավար: