Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Նոր մանրամասներ «Հայաստան» հանրախանութի շուրջ ծավալված իրադարձություններից

«Հայաստան» հանրախանութի վարձակալներին «Ամերիաբանկի» ներկայացուցիչները եւ ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել առևտրի կենտրոն։ Քիչ առաջ այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ տնօրեն Փայլակ Հայրապետյանի փաստաբան Արա Զոհրաբյանը: Ըստ վերջինիս, հանրախանութի տարածքում ոստիկանության և բանկի աշխատակիցների գործողություններն եղել են անիրավաչափ ։

Այսօր կեսօրին տեղեկություն տարածվեց, ըստ որի, «Ամերիաբանկը» իր մոտ գրավադրված «Հայաստան» հանրախանութի շենքը վերցրել է իր սեփականություն։ Փաստաբանի խոսքերով հանրախանութի սեփականատերը` Փայլակ Հայրապետյանը համաձայն չէ այդ որոշման հետ և նա դիմել է դատարան: Բայց բանկը ցանկանում է առանց դատարանի վճռի վտարել այդ տարածքում աշխատող անձանց։

Արա Զոհրաբյանն ասաց, որ «Հայաստան» հանրախանութ առևտրի կենտրոնում կա նաև վարձակալ կազմակերպություն, որն անշարժ գույքի կադաստրի վկայականով ունի վարձակալության իրավունք։ «Բանկը փորձում է նաև այդ մարդկանց վտարել, իսկ մենք փորձեցինք հասկացնել, որ նրանք դրա իրավունքը չունեն, քանի որ վարձակալության պայմանագիրը չի ավարտվել»,- պարզաբանեց Ա. Զոհրաբյանը: Նա նաեւ նշեց, որ ոստիկանությունն իրավունք ունի ներխուժման դեպքերում աջակցել գործընթացին, բայց երբ ինքը ոստիկանության պետին ներկայացրել է համապատասխան բողոք և հիմնավորումներ, ինչ-որ ժամանակ անց ոստիկանությունը հեռացել է առևտրի կենտրոնից՝ տեսնելով, որ կա դատական վեճ։ Դա տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ, որի ընթացքում բանկի աշխատողները առևտրի կենտրոնի դուռը ներսից փակել են և վարձակալի ներկայացուցիչներին արգելել են ներս մտնել։

Ըստ Զոհրաբյանի, այդ ընթացքում վեճ է բռնկվել, որի արդյունքում ապակիներից մեկը կոտրվել է։ «Այս պահին ոստիկանությունն այնտեղ է կատարված միջադեպի առիթով, սակայն մեր կարծիքով ոստիկանության գործողություններն անիրավաչափ էին»,- ասաց փաստաբանը: ՀՀ ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ առայժմ ոչ մի պարզաբանում չի ներկայացրել: ՀՀ Ոստիկանությունի «Առաջին լրատվական»-ին ասացին, որ միջադեպի հանգամանքները դեռեւս պարզվում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում