Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի արևմտյան տեղումնաբեր ևս մեկ զանգվածի ներթափանցմամբ:
Այս գիշեր և հունվարի 26-ին գրեթե բոլոր շրջաններում կդիտվեն տեղումներ, հովիտներում` ձնախառն անձրև:
Օդի ջերմաստիճանն այս գիշեր ամենուրեք կբարձրանա 2-4 աստիճանով: «Մետեո Թի Վի»-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ առայժմ ինտենսիվ տեղումներ չեն սպասվում, սակայն, ըստ նախնական կանխատեսման, առատ տեղումներ ողջ տարածքում սպասվում են ուրբաթ օրը` հունվարի 27-ին:
Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում հասնում է 18-20մ/վրկ: Անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց:
Երևանում վաղը հնարավոր են թույլ տեղումներ, ցերեկը` ձնախառն անձրև: Առանձին վայրերում հավանական է մերկասառույցը, տեղ-տեղ` քամի 15մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -1-3, ցերեկային ժամերին +2+4, երեկոյան 0-2: