Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդոյին անոթահատման (վազեկտոմիա) վիրահատության են ենթարկել: Ռոնալդոն, որը 3 տարբեր կանանցից 4 երեխա ունի (Ռոնալդ 10 տ., Ալեքս 5 տ., Մարիա-Սոֆիա 2տ., Մարիա-Ալիսա 9 ամս.), որոշել է «փակել երեխաների գործարան»-ը: Ռոնալդի մայրը Ռոնալդոյի առաջին կինն է` Միլենա Դոմինգեսը: Ալեքսը պատահական կապի արդյունք է: 90-ականների լավագույն ֆուտբոլիստն իր ապագա երեխայի մորը` 28-ամյա Միշել Ումեզուին հանդիպել էր Տոկիոյի գիշերային ակումբներից մեկում և ընդամենը մեկ գիշեր անցկացրել նրա հետ: Բրազիլացին երկար դատական քաշքշուկներից հետո, միայն այս տարի ընդունեց հայրությունը: «Ես ուրախ եմ, որ մեր ընտանիքն ավելի մեծացավ: Տղաս դարձել է կյանքիս մի մասնիկը, բայց արդեն բավական է: Որոշել եմ «փակել գործարան»-ը»,- ասել է Ռոնալդոն «Corriere della Sera»-ին տված հարցազրույցում։ Վազեկտոմիան վիրահատական միջամտություն է, որի արդյունքում հեռացվում են տղամարդու սերմ արտադրող անոթները՝ միևնույն ժամանակ պահպանելով նրա սեռական կարողությունները: Հիշեցնենք, որ նախկինում վազեկտոմիայի է ենթարկվել նաև շատերի կարծիքով աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Պելեն, որը հետագայում հայտարարել է, որ դա իր կյանքի մեծագույն սխալներից մեկն է եղել: