Հունվարի 25-ի, ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դեռևս շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: