Այսուհետ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում: Chess-News.ru –ին տված հարցազրույցում FIDE-ի համաշխարհային դասակարգման 24-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Մովսիսյանը հայտնել է, որ արդեն պաշտոնապես ձևակերպել է տեղափոխությունը Սլովակիայի շախմատային ֆեդերացիայից Հայաստանի շախմատային ֆեդերացիա: Հիշեցնենք, որ Սերգեյ Մովսիսյանը 1994 թվականից բնակվում է Չեխիայում և սկզբում ներկայացնում էր այդ երկրի հավաքականը, այնուհետև` Սլովակիայի: Փաստորեն, աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի` Հայաստանի հավաքականի կազմը համալրվեց ևս մեկ բարձրակարգ շախմատիստով: