Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

«Անկարայի պասիվության պատճառով օտար երկրները չեն խորշում Թուրքիայի դարպասը «Ցեղասպանության գոլ» խփելուց». թուրքական մամուլ

Թուրքական Milliyet թերթն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը.

«Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո մենք բավական ժամանակ ունեինք կանխիչ միջոցներ ձեռնարկելու համար։ Սակայն նմանատիպ որևէ բան չարվեց։ Հենց խոսք գնաց ֆրանսիական ապրանքները բոյկոտելու մասին, Թուրքիայի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության նախագահ Ումիթ Բոյներն ու էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանն անմիջապես հայտարարեցին, որ դա արդյունավետ չէ, որով և հանգստացրին Ֆրանսիային։

Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, թե «Դա Ֆրանսիայի համար խայտառակություն է», իսկ վարչապետ Էրդողանը սպառնաց «այլևս ոտք չդնել Ֆրանսիա»։ Սակայն այս ամենը բավական չէին հակառակ կողմին համոզելու համար։ Մեր ազգը կորցրել է իր բնազդը։ Երբ 5 տարի առաջ նմանատիպ օրենք էր ընդունում Շվեյցարիան, Թուրքիան մի քիչ հոխորտաց և արդյունքում նահանջեց։

Վերջին տարիներին, երբ օտար երկրները որոշումներ են ընդունել Ցեղասպանության մասին, մենք բավարարվել ենք միայն քննադատող ուղերձներ հղելով։ Հենց դրա համար էլ այդ երկրները չեն խուսափում Թուրքիայի դարպասը «Ցեղասպանության գոլ» խփելուց։ Նրանք գիտեն, որ մի շարք քննադատող հայտարարություններից հետո Թուրքիան ընդունելու է այդ նվաստացումը։

Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի հաղթանակն է։ Միջազգային արենայում մենք մեր կշռով զիջում ենք 4 միլիոնանոց Հայաստանին։ Այդպիսին է իրականությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում