Պապուա Նոր Գվինեայի կենտրոնական մասում սողանքների զոհ է դարձել շուրջ 40 մարդ, ևս 20-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի արտակարգ իրավիճակների դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Մարտին Մոսիին:
Սողանքն ամբողջությամբ ծածկել է երկու գյուղ, երբ տեղի բնակիչները քնած էին: Դեպի այդ գյուղեր տանող ճանապարհները փակ են:
Զոհերի հստակ թիվն առայժմ պարզ չէ: Ավերածությունների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2 կմ:
«Մարդիկ ողջ-ողջ թաղվել են, և, ինչպես լսել եմ, նրանց մի մասը երեխաներ են»,- հայտարարել է տեղի խորհրդարանի պատգամավոր Ֆրեսնիս Պոտապեն: