Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այս տարի ավելի քան հարյուր հազար ուխտավոր է այցելել Բեթղեհեմ` մասնակցելու Քրիստոսի ծննդյան տոնական միջոցառումներին: Սա ռեկորդային ցուցանիշ է վերջին տասը տարիների համար և երկու անգամ ավելի է, քան անցած տարի: Այս տեղեկությունները գործակալությունը հաղորդել է` հղում անելով իսրայելական բանակի հաղորդագրությանը:
Այդ օրը բոլոր 24 հյուրանոցները զբաղված են եղել: Գազայի հատվածից Բեթղեհեմ էր ժամանել մոտ 500 քրիստոնյա, իսկ այդ տարածքի մոտ կես միլիոնանոց բնակչությունից մոտ 3,5 հազարը քրիստոնյա են: