Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Դատապարտվել է Հայաստանում բացահայտված միջազգային հանցավոր խմբի 10-րդ անդամը

Դատարանն ապացուցված է համարել կազմակերպված խմբի կազմում Ռումինիայի քաղաքացի Ադի Իոան Բլագայի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի գաղտնի հափշտակության` գողության, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից, նախաքննությամբ պարզվել էր, որ 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում գործել են բանկային կեղծ քարտերով բանկոմատներից գումարների գողությամբ զբաղվող 2 կազմակերպված խմբեր` հիմնականում ձևավորված Լոնդոնում բնակվող Ռումինիայի քաղաքացիներից, որոնց գործունեությունը ղեկավարել են Մարիուս Լուպուն և Կոռնել-Կոնստանտին Ստենգաչուն:

Ստենգաչուի կազմակերպած և ղեկավարած հանցավոր խումբը 2008թ. օգոտսոսի 18-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գործող թվով 6 բանկերի պատկանող տարբեր բանկոմատներից գողացել է ընդհանուր առմամբ 77 517 000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումար:

Դատարանում հիմնավորված ապացույցների համաձայն` Ռումինիայի քաղաքացի Ադի Իոան Բլագան ընդգրկվել է Կոռնել Կոնստանտին Ստենգաչուի կողմից ձևավորված հանցավոր խմբի կազմում և բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների միջոցով բանկոմատներից գումարներ հափշտակել:

Համաձայն դերաբաշխման` Բլագան պետք է Հայաստանի տարածք տեղափոխեր բանկային քարտերի կեղծ կրկնօրինակները, դրանց օգտագործմամբ բանկոմատներից գումար հափշտակեր, հանցավոր խմբի անդամների համար հյուրանոցային համարներ և ավտոմեքենաներ վարձակալեր, կազմակերպեր Հայաստանից Մեծ Բրիտանիա գողոնի տեղափոխումը:

Այսպես` Կոռնել Կոնստանտին Ստենգաչուն բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների մեծ խմբաքանակ է տրամադրել Ադի Իոան Բլագային, և վերջինիս հետ միասին 2008թ. օգոստոսի 18-ին Լոնդոն-Երևան չվերթով ժամանել Երևան և ակտիվորեն ներգրավվել հանցավոր խմբի գործունեության մեջ:

Հանցավոր խումբը բացահայտվել է 2008թ. օգոստոսի 27-ին, որով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

Ադի Իոան Բլագայի մասով 2009թ. հունիսի 3-ին քրեական գործի վարույթը կասեցվել էր` նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:
Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում:

Իրավապահ մարմինների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շտուտգարտ քաղաքի օդանավակայանում Ադի Իոան Բլագան 2010թ. մայիսի 25-ին հայտնաբերվել, կալանավորվել է և ՀՀ գլխավոր դատախազության պահանջով 2011թ. հունվարի 25-ին էտապավորվել ու հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Ադի Իոան Բլագայի հայտնաբերման և կալանավորման կապակցությամբ 2011թ. հունվարի 25-ին քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 2011թ. ապրիլի 30-ին և 2011թ. մայիսի 5-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված և պատշաճ դատական ընթացակարգով հետազոտված ապացույցների հիման վրա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. հոկտեմբերի 28-ի դատավճռով Ադի Իոան Բլագային մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կենտրոնով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
ՀՀ քր. օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ադի Իոան Բլագան դատաապարտվել է ազատազրկման` 9 տարի ժամկետով:

Պատժի մեղմացման դեմ Ադի Իոան Բլագայի և նրա պաշտպանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը քննության ընթացքի մեջ է:
Քրեական գործով ընդհանուր առմամբ կալանավորվել, որպես մեղադրյալ ներգրավվել, ապա դատապարտվել են ազգությամբ ռումինացի թվով 10 անձինք:

Քրեական գործով մեկ այլ հետախուզվող` Դրագոշ Իոնուտ Բոտեզատուն, հայտնաբերվել է 2011թ. հունվարի 7-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էրլինգեն քաղաքում: Վերջինս կալանավորվել է և ՀՀ գլխավոր դատախազության պահանջով 2011թ. հունիսի 21-ին էտապավորվել ու հանձնվել է ՀՀ իրավապահ մարմիններին:

Դրագոշ Իոնուտ Բոտեզատուի հայտնաբերման և կալանավորման կապակցությամբ 2011թ. հունիսի 21-ին քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:

Դրագոշ Իոնուտ Բոտեզատուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2011թ. դեկտեմբերի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար, որի վերաբերյալ դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում